Ռուսաստանը դեռևս ուժեր ունի Վրաստանում և դե ֆակտո իշխանություններ է պահպանում Հարավային Օսիայում և Աբխազիայում. Էնթոնի Բլինկեն
Ռուսաստանը դեռևս ուժեր ունի Վրաստանում և դե ֆակտո իշխանություններ է պահպանում Հարավային Օսիայում և Աբխազիայում. Էնթոնի Բլինկեն

Մենք տեսնում ենք Եվրոպայում սպառազինությունների վերահսկման պարտավորությունների մերժում, Ռուսաստանը դեռևս զորքեր ունի Վրաստանում և դե ֆակտո իշխանություններ է պահպանում Հարավային Օսիայում և Աբխազիայում, – այս մասին ԵԱՀԿ-ի մինիստերիալի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Ռուսաստանը դեռևս ուժեր ունի Մերձդնեստրում առանց Մոլդովայի համաձայնության»,- ասել է Էնթոնի Բլինկենը։

Էնթոնի Բլինկենը խոսել է նաև Ուկրաինայի հետ մինսկյան համաձայնագրերով Ռուսաստանի չկատարած պարտավորությունների մասին՝ ասելով, որ մինսկյան պայմանավորվածությունների կատարումը ճգնաժամի վերսկսման լավագույն միջոցն է։