Ռուսաստանը Բրիտանիայի հետ չվերթների արգելքը երկարաձգել է մինչև հունվարի 12-ը
Ռուսաստանը Բրիտանիայի հետ չվերթների արգելքը երկարաձգել է մինչև հունվարի 12-ը

Ռուսաստանը Բրիտանիայի հետ չվերթների արգելքը երկարաձգել է մինչև հունվարի 12-ը: Արգելքի պատճառը Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակն է: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբին:

«Հանրային առողջապահությունն ապահովելու համար սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2021 թվականի հունվարի 12-ի ժամը 23:59-ը», – ասված է գործառնական շտաբի հայտարարության մեջ:

Ռուսաստանը թռիչքները դեպի Բրիտանիա առաջին անգամ դադարեցրեց դեկտեմբերի 21-ին: Մինչև այժմ Մոսկվա-Լոնդոն ուղղությամբ միակ չվերթն իրականացրել է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակը հայտնաբերվել էր դեկտեմբերի սկզբին: Դրանից հետո աշխարհի ավելի քան 20 երկրներ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Բրիտանիա: