Ռուսաստանը Ալեքսեյ Նավալնիի թիմակից Լեոնիդ Վոլկովի վրա հայտարարել է միջազգային հետախուզում
Ռուսաստանը Ալեքսեյ Նավալնիի թիմակից Լեոնիդ Վոլկովի վրա հայտարարել է միջազգային հետախուզում

Ռուսաստանը Ալեքսեյ Նավալնիի թիմակից Լեոնիդ Վոլկովի վրա հայտարարել է միջազգային հետախուզում: Տեղեկատվությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները:

Հունվարի 28-ին Ռուսաստանում գործ է հարուցվել Լեոնիդ Վոլկովի դեմ: Նա մեղադրվում է անչափահասներին չարտոնված հանրահավաքներին ներգրավելու մեջ:

Հետաքննությունն պնդում է, որ նրանք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է Վոլկովը անչափահասներին հորդորում մասնակցել չարտոնված հավաքին:

Վոլկովն այս պահին Ռուսաստանում չէ: Նա երկիրը լքել է 2019 թվականին:

Թողնել մեկնաբանություն