Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Վրաստանի համար բնական գազը էժանացնում է 15 տոկոսով
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Վրաստանի համար բնական գազը էժանացնում է 15 տոկոսով

«Գազպրոմի» հետ պայմանագրի վերանայումը ծառայում է գինը իջեցնելուն,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Ինչպես նշել է նախարարը, խոսքը վերաբերում է բնական գազի գինը 15 տոկոսով իջեցնելուն:

Նաթիա Թուրնավայի խոսքով, Վրաստանի իշխանությունը բնական գազի շուկայում 2018 թվականից հետո ապահովել է ավելի շատ մրցունակություն:

«2018 թվականից հետո, մենք ավելի շատ մրցունակություն ենք բերել բնական գազի շուկա: Բացել ենք գազի կոմներցիոն շուկա և կոմերցիոն գազը շուկա է մտնում մի քանի այլընտրանքային աղբյուրներից: Կոմերցիոն գաղտնիքի պատճառով, թվանշանները չեմ անվանի, սակայն կասեմ, որ մոտավորապես 15 տոկսով կնվազի բնական գազի գինը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նրա գնահատմամբ, այսօր նշված շուկան մրցունակ է:

«Կոմերցիոն մասում գներն աստիճանաբար իջեցնում է ինչպես «Սոկարը», այնպես էլ՝ «Գազպրումը»,- ասում է էկոնոմիկայի նախարարը: