Ռուսական էմբարգոյի դեպքում ողջ վնասը կհասներ 4 միլիարդ լարիի. Նաթիա Թուրնավա
Ռուսական էմբարգոյի դեպքում ողջ վնասը կհասներ 4 միլիարդ լարիի. Նաթիա Թուրնավա

Ռուսաստանի կողմից լրիվ էմբարգո հաստատման դեպքում, Վրաստանի վնասը կհասներ 4 միլիարդ լարիի,-այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

«Եթե հաստատվեր էմբարգո, որը բարեփախտաբար չի իրականացվել, ողջ վնասը կկազմեր մոտ 4 միլիարդ լարի: Սա առաջին հերթին 750 մլն. դոլար է, որը մեծ եկամուտ է զբոսաշրջիկներից, 600 մլն. դոլարը դրամական փոխանցումներից, որը ստացել ենք անցած տարի և սպասում էինք նաև մինչև այս տարեվերջ: Մեր գինու, գյուղատնտեսական ապրանքների և հանքային ջրերի արտահանումը, որը տարեկան գերազանցում է 300 միլիոն դոլարը»,-նշել է Թուրնավան:

Նախարարի խոսքով, Աջարիայում իսկապես զգացվում է զբոսաշրջիկների պակաս:

Դրա հետ մեկտեղ Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, այս ամենի վրա բացասական ազդեցություն ունեն անպատասխանատու հայտարարությունները:

Թողնել մեկնաբանություն