Ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների թվում Վրաստանը հինգերորդ տեղում է
Ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների թվում Վրաստանը հինգերորդ տեղում է

Չնայած Վրաստանի հետ ավիաչվերթի արգելքին, ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների թվում Վրաստանը հինգերորդ տեղում է: Տեղեկությունն այս մասին տարածում է ռուսական մամուլը, վկայակոչելով «OneTwoTrip» ճամփորդության ծրագրման ծառայությունը:

Ինչպես նշված է հետազոտությունում, Վրաստանը ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի ուղղությունների վարկանիշում հինգերորդն է: Ինչ վերաբերում է առաջատար երկրին, այս տարի ռուս զբոսաշրջիկներն ամենաշատը ուղևորվում են Հայաստան: Եռյակում են Իտալիան և Թուրքիան: