Ռուս դիվանագետներին արտաքսելու են 23 երկրներից
Ռուս դիվանագետներին արտաքսելու են 23 երկրներից

Վերջին տվյալներով, ռուս դիվանագետներին արտաքսելու են 23 երկրներից, արդյունքում արտաքսվող դիվանագետների քանակը կազմել է 136:

Երեկ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և Եվրոպայի երկրները միացել են Մեծ Բրիտանիային և հայտարարել, որ Սոլսբերիում Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման պատճառով սեփական երկրներից արտաքսում են ռուս դիվանագետների: Պատճառը՝ Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառումն է:

Ռուսական կողմը արդեն արձագանքել է այդ գործողությանը: Կրեմլի պաշտոնական արձագանքը արտահայտվել է նախագահի մամոլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից: Նախագահի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը ափսոսում է Արևմտյան երկրների կողմից ընդունված որոշման մասին: Պատասխանը հայելային կլինի:

Մեծ Բրիտանիային համերաշխություն հայտնող երկրներն են՝ ԱՄՆ, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան,Լատվիան,Լիտվան, Էստոնիան, Ռումինիան, ՈՒկրաինան, Ալբանիան, Նորվեգիան, Չեխիան, Հունգարիան, Դանիան, Ֆինլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Իտալիան և Ավստրալիան: