Ռունին ինձ նվիրել է իր Լամբորգինին. Տեվես
Ռունին ինձ նվիրել է իր Լամբորգինին. Տեվես

Հրապարակումներից մեկի հետ զրույցում Կառլոս Տեվեսը հիշել է այն ժամանակը, երբ նա տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»:

Տեվես. «Յունայթեդում» նույնիսկ ամենավատ խաղացողն ուներ Ֆերարի: Ես ակումբի բազա գնացի ղեկավարության կողմից ինձ տրված Աուդիով: Բոլորը սկսեցին ծաղրել ինձ և ես զարմացա, չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Հետո Ուեյն Ռունին մոտեցավ ինձ և պարզապես ասաց, որ վերցնեմ իմ Լամբորգինին: Նա ինձ նվիրեց իր մեքենան: