Ռումինիա-Վրաստան դիմակայությունը առաջին ալիքով.  «Ռեգբի եվրոպայի առաջնություն»
Ռումինիա-Վրաստան դիմակայությունը առաջին ալիքով. «Ռեգբի եվրոպայի առաջնություն»

Այս րոպեներին ընթանում է 2019 թվականի «ռեգբի եվրոպայի առաջնության» շրջանակներում ՝ Ռումինիայի և Վրաստանի ռեգբիի հավաքականների միջև հանդիպումը:

Ռումինացիները մրցաշարի ֆավորիտի հետ խաղին ներկա են լրիվ կազմով և ունեն հաղթանակի մեծ հույս:

Վրաստանի հավաքականը իր հանդիպմանը պատրաստվում էր երկու շաբաթ: Հավաքականի անդամ Լևան Չիլաչավայի կարծիքով հանդիպումը լինելու է լարված և նրանք փորձելու են առավելության հասնել ուժային պայքարներում:

Բացի այդ այս հանդիպումը ունի այլ ծանրաբեռնվածություն: Ռումինիա-Վրաստան հանդիպումը նվիրվել է երկրների միջև 300 հարաբերությունների հոբելյանին: Ավանդաբար թիմերը պայքարելու են Անթիմոզ Իվերիելիի գավաթի համար, որը 2002 թվականից խաղարկվում է հենց այս հավաքականների միջև:

Հիշեցնենք, Ռումինիա-Վրաստան հանդիպումը սկսվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: Հանդիպումը ուղիղ հեռարձակվում  է առաջին ալիքով: