Ռուիսի գյուղի մոտ ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Ռուիսի գյուղի մոտ ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Քարելիի մունիցիպալիտետի Ռուիսի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել է մայրուղու վրա: Թեթև մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կանգառում նստած երկու կնոջ, որոնցից մեկը զոհվել է տեղում, իսկ երկրորդին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, վարորդը հավանաբար քնել է ղեկին:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որի հետևանքով վրա է հասել մահը: