«Ռթվելի 2020»-ի համակարգող շտաբի տեղեկությամբ, Կախեթիում վերամշակված է մոտ 50 հազար տոննա խաղող
«Ռթվելի 2020»-ի համակարգող շտաբի տեղեկությամբ, Կախեթիում վերամշակված է մոտ 50 հազար տոննա խաղող

«Ռթվելի 2020»-ի համակարգող շտաբի տեղեկությամբ, Կախեթիում խաղողահավաքը անցել է ակտիվ փուլ: Գործակալության տվյալներով, խաղողի վերամշակման օրեկան ցուցանիշը կազմում է 8-9 տոննա: Այս պահի դրությամբ, տարածաշրջանում վերամշակվել է մինչև 50 հազար տոննա տարբեր տեսակի խաղող:

Խաղողահավաքը Դեդոփլիսծղարոյի և Սիղնաղի շրջաններում մոտենում է իր ավարտին: Խաղողահավաքն ակտիվ փուլում է՝ Գուրջաանիի, Թելավիի, Ղվարելիի . Ախմետայի մունիցիպալիտետներում: Համակարգող շտաբում ասում են, որ այս տարի Կախեթիում խաղողի կանխատեսումնային ցուցանիշը կազմում է 300 հազար տոննա:

Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը: Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները: Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: