Ռուսթավում հարձակվել են ոստիկանության աշխատակցի վրա
Ռուսթավում հարձակվել են ոստիկանության աշխատակցի վրա

Ռուսթավում հարձակվել են ոստիկանության աշխատակցի վրա: Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, ոստիկանը ծառայողական պարտականություն կատարելու ժամանակ հարված է ստացել երկաթով:Տարածված լրատվությամբ նրա առողջական վիճակը կայուն է:

Նրան սկզից տեղափոխել են Ռուսթավիի կլինիկական հիվանդանոց, որից հետո Թբիլիսիի Ինգորողվայի հիվանդանոց:

Տարածված լրատվությամբ ոստիկանը փորձել է թեժ հետքի վրա ձերբակալել հանցագործին, երբ և տեղի է ունեցել հարձակումը: