«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, հաղորդում է AS-ը: Գործարքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Չիլիացի ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:

Ալեքսիս Սանչեսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ, որը ստիպված կլինի նրան վաճառել հունվարին կամ անվճար բաց թողնել ամռանը:

«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Ալեքսիս Սանչեսը և գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մտադիր չեն երկարաձգել պայմանագրերը:

28-ամյա Սանչեսը «Արսենալ» է տեղափոխվել 2014-ին «Բարսելոնայից»: