«Ռոյթերսի» տեղեկությամբ, Թուրքիան և Ռուսաստանը վիճում են Ադրբեջանում պահակակետ բացելու վերաբերյալ
«Ռոյթերսի» տեղեկությամբ, Թուրքիան և Ռուսաստանը վիճում են Ադրբեջանում պահակակետ բացելու վերաբերյալ

«Ռոյթերսի» տեղեկությամբ, Թուրքիան և Ռուսաստանը վիճում են Ադրբեջանում պահակակետ բացելու վերաբերյալ: Այս մասին գործակալության լրագրողների մոտ հաստատել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի ինքնությունը գործակալությունը չի նշում:

Նրանց խոսքով, Անկարան ցանկանում է անկախ հսկիչ անցակետ բացել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Այնուամենայնիվ, Թուրքիան և Ռուսաստանը դեռ չեն պայմանավորվել համատեղ դիտանցման մեխանիզմի շուրջ:

«Ամենամեծ տարաձայնությունները կապված են թուրքական հսկողության անցակետի հետ, որը Անկարան ցանկանում է տեղադրել Ադրբեջանի տարածքում: Ռուսաստանը չի գտնում, որ անհրաժեշտ է տարածաշրջանում նման անցակետ բացել, բայց Թուրքիան մտածում է այլ կերպ»,- «Ռոյթերսին» ասել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ անանուն աղբյուրի, սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել էին մի քանի շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի գոտում ստեղծել համատեղ դիտորդական կենտրոն :