«Ռոյտերի» լրատվությամբ Կիպրոսում, ռազմական պահեստում տեղի ունեցել պայթյուն
«Ռոյտերի» լրատվությամբ Կիպրոսում, ռազմական պահեստում տեղի ունեցել պայթյուն

Կիպրոսի հյուսիսային մասում, ռազմական պահեստում տեղի ունեցել պայթյուն: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է «ռոյտերը»:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով:

Ոստիկաններն ու հրշեջները արգելափակել են ռազմապահեստի շրջակայքը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հրդեհն արդեն տեղայնացվել է, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: