«Ռոսպոտրեբնադզորը» ստուգում է Վրաստանից Ռուսաստանի տարածք արտահանված ոգելից խմիչքի որակը
«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանի տարածք Վրաստանից ներմուծված ոգելից խմիչքի որակի առնչությամբ տարածել է հայտարարություն: Պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշված է, որ Դաշնային ծառայությունն ստուգում է Վրաստանից ներմուծված ոգելից խմիչքի որակը:
«Ռոսպոտրեբնադզորի» հայտարարությամբ, 2018 թվականի առաջին կեսին ներմուծված ալկոհոլային ապրանքի որակը չի համապատասխանում Դաշնության տեխնիկական կանոնակարգին և սպառողի իրավունքի մասին գոյություն ունեցող օրենքին: Համապատասխանաբար, Դաշնային ծառայության հրամանով, Ռուսաստանի շուկա չեն թողել վրացական ալկոհոլային խմիչքը:
Կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն, ընդհանուր առմամբ նշված արգելքը վերաբերել է 16 հազար լիտր վրացական ալկոհոլին:
Դաշնային ծառայության տեղեկությամբ, խստացվելու է Ռուսաստանի տարածք ներմուծված ալկոհոլային ապրանքի որակը: