Ռոս Ուիլսոն. Մեծ կարևորություն ենք տալիս մեր երկրների միջև հարաբերությանը և ողջունում բարձր մակարդակի հանդիպումները
Ռոս Ուիլսոն. Մեծ կարևորություն ենք տալիս մեր երկրների միջև հարաբերությանը և ողջունում բարձր մակարդակի հանդիպումները

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռոս Ուիլսոնը հայտարարում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու ԱՄՆ այցի առնչությամբ ընթանում է զրույց, սակայն որոշումը դեռևս կայացված չէ:

Ինչպես նշել է Ռոս Ուիլսոնը, Վրաստանի և ԱՄՆ-ի միջև կա շատ հզոր կապ:

«Նախագահ Զուրաբիշվիլին նախաձեռնություն է հայտնել ԱՄՆ այցելելու առնչությամբ: Այդ հարցով ընթանում է զրույց, սակայն կոնկրետ որևէ բան դեռևս չի որոշվել: Ինչպես գիտեք, շատ մեծ կարևորություն ենք տալիս մեր երկրների միջև հարաբերությանը և ողջունում բարձր մակարդակի հանդիպումները, որտեղ առաջնորդները կհանդիպեն միմյանց: Մեկ անգամ ևս կնշեմ, որ մեր երկրների միջև կա շատ հզոր կապ: Մենք կապ ենք հաստատել արտաքին գործերի նախարարության հետ և ինչպես գիտեմ, կոնկրետ որևէ բան դեռևս չի ծրագրվել»,- հայտարարել է դեսպանի պաշտոնակատարը:

«Ռուսթավի 2-ը» տարածել էր տեղեկություն, որ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ այցի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնից ստացել էր մերժում: Միևնույն ժամանակ, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հերքում են այդ տեղեկությունը:

Թողնել մեկնաբանություն