Ռոնալդուն` փոքրիկ տղային. Մեսին վատ ֆուտբոլիստ է
Ռոնալդուն` փոքրիկ տղային. Մեսին վատ ֆուտբոլիստ է

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղից առաջ կարճ զրույց է ունեցել ֆուտբոլիստներին դաշտ ուղեկցող երեխաներից մեկի հետ:

Փոքրիկ տղան Ռոնալդուին ասել է հետևյալը. «Ինձ համար դու լավագույնն ես աշխարհում, իսկ Մեսին…»: Պորտուգալիայի հավաքականի ավագը շարունակել է երեխայի խոսքը. «Իսկ Մեսին վատ ֆուտբոլիստ է»,- կատակել է Ռոնալդուն:

Խոսակցությանը միջամտել է ևս մեկ պատանի ֆուտբոլիստ, որը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողին անվանել է աշխարհի ամենաթույլ խաղացողը, փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում  «Ռեալը» կամային հաղթանակ էր տարել 7:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ՝ աչքի ընկելով 78-րդ և 84-րդ րոպեներին: Նա նաև դեմքի վնասվածք էր ստացել  երկրորդ գոլը խփելիս: