Ռիո Դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով
Ռիո Դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով

Վրաստանի անկախության օրը նշելու համար, Ռիո Դե Ժանեյրոյում, Կորկովադոյի լեռան վրա գտնվող Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով: Լրատվությունն այս մասին տարածում է Բրազիլիայում Վրաստանի դեսպանությունը:

«Քրիստոսի արձանը իրենից ներկայացնում է Ռիոյի և ընդհանրապես Բրազիլիայի այցեքարտ, որն համարվում է ժամանակակից աշխարհի 7 հրաշալիքներից մեկը: Ելնելով այն բանից, որ արձանը դիտում են միլիոնավոր մարդիկ, դա լավ հնարավորություն է, որ աշխարհում Վրաստանը լինի ճանաչված»,-նշված է Վրաստանի դեսպանության լրատվության մեջ: