Ռիկոթիի թունելի մոտ այրվել է ուղևորատար ավտոբուս

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձեի ավտոմայրուղու վրա, Ռիկոթիի թունելի մոտ այրվել է ուղևորատար ավտոբուս։

Տեղում այս պահի դրությամբ աշխատում են հրշեջ-փրկարարներ։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։