Ռիկոթի լեռնանցքում առատ ձյան պատճառով արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը (տեսանյութ)

Ողջ գիշերվա ընթացքում Ռիկոտի լեռնանցքում ձյուն էր տեղում: Այդ պատճառով լեռնանցքում արգելվել է ինչպես կցովի, այնպես էլ կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Ինչ վերաբերում է թեթև տրանսպորտային միջոցներին, ապա նրանց տեղաշարժը ազատ է:

Առավոտից իրականացվում են մաքրման աշխատանքներ: Տեղում կենտրոնացված են ճանապարհային վարչության ուժերը: Ճանապարհի մաքրմանը զուգահեռ մայրուղու վրա թափվում է տեխնիկական աղ:

Ռիկոտի լեռնանցքում ընդհանուր առմամբ աշխատում է 12 միավոր տեխնիկա:

Վրաստանի ճանապարհներին գոյություն ունեցող իրավիճակի կապակցությամբ լրատվություն է տարածել ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը: Գերատեսչության հաղորդմամբ, Վրաստանի լեռնային շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները մաքրման ակտիվ փուլում են, ինչպես նաև որոշ հատվածներին գործում են սահմանափակումներ: