Reuters. «Աստրազենեկա» պատվաստանյութն արդյունավետ է Covid-19 հնդկական տարբերակների դեմ
Reuters. «Աստրազենեկա» պատվաստանյութն արդյունավետ է Covid-19 հնդկական տարբերակների դեմ

«Astrazeneca» պատվաստանյութը արդյունավետ է Covid-19 հնդկական – դելտա և կապպա տարբերակների դեմ: Տեղեկատվությունը տարածում է «Reuters» գործակալությունը:

Ըստ «Reuters»-ի, ուսումնասիրությունն իրականացրել է Օքսֆորդի համալսարանը: Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են պատվաստված մարդկանց արյան մեջ մոնոկլոնալ հակամարմինները ոչնչացնում դելտայի և կապպայի տարբերակները:

Անգլիայի հանրային առողջապահական ծառայության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Pfizer» և «Astrazeneca» պատվաստանյութերը դելտա տարբերակի դեպքում 90%-ով նվազեցնում են հոսպիտալացման անհրաժեշտությունը: