Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստորագրել է Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին որոշումը
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստորագրել է Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստորագրել է Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխման մասին հրամանը: Ըստ հրամանագրի, Այա Սոֆիան թանգարանի փոխարեն կունենա մզկիթի կարգավիճակ:

Էրդողանի կողմից ստորագրված հրամանագրով, Այա Սոֆիայում կանցկացվի պատարագ և դրա վարչարարությունը կփոխանցվի կրոնի հարցերով գերատեսչությանը:

Փաստաթուղթն Էրդողանը հանրայնացրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մի քանի ժամ հետո խոսքով ելույթ ունենալ:

Մինչ այդ, Թուրքիայի գլխավոր վարչական դատարանը – պետական խորհուրդը չեղարկել է Այա Սոֆիայի թանագարան հայտարարելու մասին 1934 թվականի որոշումը: