Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն նշանակել է Թուրքիայի ինքնիշխան բարեկեցության հիմնադրամի ղեկավարի պաշտոնում
Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն նշանակել է Թուրքիայի ինքնիշխան բարեկեցության հիմնադրամի ղեկավարի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն նշանակել է Թուրքիայի ինքնիշխան բարեկեցության հիմնադրամի ղեկավարի պաշտոնում:

Նախագահի որոշմամբ, փոխվել է հիմնադրամի խորհրդի կազմը, իսկ տեղակալի պաշտոնում նշանակվել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերատ Ալբայրակը:

Ինքնիշխան բարեկեցության հիմնադրամը, որի ունեցվածքը 50 մլրդ. դոլար է, Թուրքիայի կառավարությունը հիմնել է 2016 թվականին: Հիմնադրամի նպատակն է Թուրքիայի ռազմավարական ակտիվների արժեքի մեծացումը և ներդրումների ռեսուրսների ապահովումը: