Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Մոսկվայում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին
Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Մոսկվայում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Մոսկվայում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին:

Թուրքիայի նախագահի հայտարարությամբ, ռուս գորընկերոջ հետ հանդիպումից հետո, Իդլիբի շրջանում կարճ ժամանակում սպասում է հրադադարի:

Ռուսաստանի նախագահի վարչությունում հայտարարում են, որ Մոսկվան Սիրիայի իշխանությանն օգնում է ահաբեկիչների դեմ պայքարում և հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա:

Իդլիբի շրջանում իրավիճակն առանձնապես սրվել է այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական զորքը ռմբակոծել է թուրքական ռազմական շարասյունը:

Թողնել մեկնաբանություն