Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց՝ Սիրիայի Իդլիբ նահանգի առնչությամբ:

Թուրքական մամուլի տեղեկությամբ, Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահին ասել է, որ Ասադի ռեժիմը Իդլիբի նահանգում պետք է ցուցաբերի զսպվածություն:

Ռեջեփ Թայիփ Էրդողաննը Վլադիմիր Պուտինի հետ զրուցելիս, ընդգծել է Սիրիայում մարդասիրական ճգնաժամի ավարտի անհրաժեշտությունը:

Թուրքիայի նախագահի վարչության տեղեկությամբ, երկու երկրների նախագահները մեկ անգամ ևս հաստատել են պարտավորվածություն Սիրիայի հարցով ունեցած բոլոր համաձայնությունների նկատմամբ: Իդլիբի շրջանում իրավիճակը լարվել է այն բանից հետո, ինչ Ռուսաստանից աջակցվող Սիրիայի իշխանական զորքը հարձակում է իրականացրել ապստամբների կողմից վերահսկող Իդլիբի վրա:

Զինված պայքարը 900 000 մարդու ստիպել է լքել իրենց տները: Փախստականների մեծ մասը տեղափոխվում է Թուրքիայի սահման: