Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:

Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկությունը տարածում է Կրեմլը:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, «Ռուսաստանի կողմից խորը մտահոգություն է արտահայտվել ռազմական գործողությունները շարունակելու, ինչպես նաև բախումներին Մերձավոր Արևելքից այցելած ահաբեկիչների էլ ավելի լայնածավալ ներգրավվածության կապակցությամբ»:

Կրեմլի տեղեկությամբ, Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ շփումների, ինչպես նաև հրադադարի համաձայնագրի կատարման և ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Կրեմլում նշում են, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է թուրքական կողմը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Լիբիայի և Սիրիայի խնդիրները:

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հեռախոսազրույցի մասին տեղեկություն դեռ չի տարածել :

Թողնել մեկնաբանություն