Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին բանակցություններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներգրավածությունը համարում է անընդունելի
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին բանակցություններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներգրավածությունը համարում է անընդունելի

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան այս խնդիրը 30 տարի շարունակ անտեսում են, անթույլատրելի է, որ նրանք մասնակցում են հրադադարի բանակցություններին»,- այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ:

Իր խոսքում, Էրդողանը կրկնել է, որ Հայաստանը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից, տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը կոչ են անում դիմակայող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել երկխոսությունը: