Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Էմանուել Մակրոնը մահմեդականների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի համար բուժման կարիք ունի
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Էմանուել Մակրոնը մահմեդականների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի համար բուժման կարիք ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մահմեդականների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի համար բուժման կարիք ունի:

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերը»:

«Ի՞նչ խնդիր ունի Մակրոնը մահմեդականների և իսլամի հետ: Նա հոգեկան բուժման կարիք ունի: Ինչ կարող ենք ուրիշ ասել երկրի ղեկավարի մասին, ով չի հասկանում կրոնի ազատությունը և ով այսպես է վարվում այլ դավանանք ունեցող միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ապրում էր իր երկրում»,- հայտարարել է Էրդողանը:

«Ռոյթերը» գրում է, որ սրանով Թուրքիայի նախագահն արձագանքում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, որտեղ Մակրոնը իսլամական անջատողականության դեմ պայքարելու խոստում էր տվել: