Ռեջեփ Թայիփ Էրդողան. Եթե քուրդ զինյալները վայր դնեն զենքը և լքեն տարածաշրջանը, ապա Թուրքիան կավարտի ռազմական գործողությունը Սիրիայում
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Եթե քուրդ զինյալները վայր դնեն զենքը և լքեն տարածաշրջանը, ապա Թուրքիան կավարտի ռազմական գործողությունը Սիրիայում

Եթե քուրդ զինյալները վայր դնեն զենքը և լքեն տարածաշրջանը, ապա Թուրքիան կավարտի ռազմական գործողությունը Սիրիայում,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի մեկնաբանմամբ, այն դեպքում, եթե Սիրիայի հյուսիսում հաջողվի ստեղծել «անվտանգ գոտի», գործողությունը կավարտի: Բացի այդ, նա նշել է, որ չի դադարեցնի գործողությունը, մինչև չհասնի նպատակին:

Խորհրդարանում խոսքով ելույթ ունենալիս Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև նշել է, որ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում Թուրքիայի զորքի ներկայացուցիչներին հաջողվել է հսկողություն ձեռք բերել Հյուսիսային Սիրիայի 1 220 քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

Թուրքիան Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսել էր հոկտեմբերի 9-ին: Անկարայում հայտարարում են, որ գործողության նպատակը Սիրիայի սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելն է: