Ռեջեփ Թայիփ Էրդողան. Եթե չկատարվեն համաձայնության պայմանները, Թուրքիան կվերսկսի գործողությունը
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Եթե չկատարվեն համաձայնության պայմանները, Թուրքիան կվերսկսի գործողությունը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, եթե հոկտեմբերի 17-ին ձեռքբերված համաձայնության պայմանները չկատարվեն, Թուրքիան կվերսկսի գործողությունը:

Թուրքիայի նախագահի մեկնաբանմամբ, քուրդ զինյալները սահմանի հարակից տարածքը պետք է լքեն 120 ժամվա ընթացքում, որպեսզի այնտեղ ստեղծվի անվտանգ գոտի: Նրա խոսքով, հակառակ դեպքում, Անկարան ստիպված կլինի Սիրիայի հյուսիսում վերսկսել գործողությունը:

Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության մասին Դոնալդ Թրամփին տեղեկացրել էր դեռևս հոկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 17-ին Անկարա էին մեկնել ԱՄՆ-ի պետական քարտուղարը և փոխնախագահը: Ամերիկացի բարձրպաշտոնյաները Թուրքիայի իշխանության հետ բանակցությունների ժամանակ համաձայնել էին Սիրիայում ռազմական գործողությունները հինգ օրով դադարեցնելու շուրջ: