Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա

Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա,- այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, Թուրքիան Լիբիայում կայունություն հաստատելու համար կիրառելու է դիվանագիտական և ռազմական բոլոր հնարավորությունները:

Հիշեցնենք, կիրակի Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի, Թուրքիայի և Իտալիայի առաջնորդները հանդիպելու են միմյանց և խոսելու Լիբիայում ստեղծված իրավիճակի մասին:

Մուամար Քադաֆիին տապալելուց հետո Լիբիայում ձևավորվել է երկու կառավարում: