Ռեջեփ Թայիփ Էրդողան - Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղ արտադրել հակահրթիռային պաշտպանության համակարգեր
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղ արտադրել հակահրթիռային պաշտպանության համակարգեր

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղ արտադրել հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում ոստիկանության նոր շենքի բացման արարողությանը խոսքով ելույթ ունենալիս: Թուրքիայի նախագահի խոսքով, Ռուսաստանի հետ հակահրթիռային համակարգերի համատեղ արտադրությունը Թուրքիայի նպատակն է:

«Այժմ մեր նպատակն է Ռուսաստանի հետ համատեղ արտադրությունը: Մենք դա կանենք, մենք ավելի հեռուն կգնանք»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, վերջին օրերին հակահրթիռային պաշտպանության համակարգերով Անկարայում վայրէջք է կատարել 9 ինքնաթիռ:

Ամերիկայի Միացյալ Նահանգերում չեն բացառում Անկարային կողմից ռուսական հակահրթիռային համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը: