Ռեգբիում Վրաստան-Շոտլանդիա հանդիպման կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչև հանդիպման ավարտը փակվելու են «Դինամո արենայի» հարակից փողոցները
Ռեգբիում Վրաստան-Շոտլանդիա հանդիպման կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչև հանդիպման ավարտը փակվելու են «Դինամո արենայի» հարակից փողոցները

«Դինամո Արենայում» կայանալիք Վրաստան-Շոտլանդիա ռեգբիի հանդիպման կապակցությամբ, երեկոյան ժամը 20: 00-ից մինչև խաղի ավարտը փակ կլինեն մարզահրապարակի հարակից փողոցները,- լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության ծառայությունը:

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, Բորիս Պայճաձեի անվան ազգային մարզադաշտում Վրաստանի և Շոտլանդիայի ռեգբիի ազգային հավաքականների հանդիպման պատճառով, ժամը 20: 00-ից մինչև հանդիպման ավարտը փակ են լինելու հետևյալ փողոցները

  • Գիորգի Ցաբաձեի և Դավիթ Ղիփիանիի փողոցներն ամբողջությամբ, իսկ Ծինամձղվրիշվիլիի փողոցը մասնակի:

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տվյալներով,  նշված փողոցներով ավտոմեքենաների տեղաշարժը կկարգավորեն պարեկային ոստիկանության աշխատակիցները: