Ռեգբիի միությունում վիրավորելու փաստով ձերբակալվել է ռեգբիի միության փոխնախագահ, Մերաբ Բեսելիան
Ռեգբիի միությունում վիրավորելու փաստով ձերբակալվել է ռեգբիի միության փոխնախագահ, Մերաբ Բեսելիան

Թբիլիսիում, ռեգբիի միությունում վիրավորելու փաստով ոստիկանությունը ձերբակալել է ռեգբիի միության փոխնախագահ, Մերաբ Բեսելիային: Այս կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն:

«Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի, Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետաքննչական գործողությունների արդյունքում, առողջությանը կանխամտածված պակաս ծանր վնասվածք հասցնելու և զենքի ապօրինի գնում – պահպանում – կրում մեղադրանքով, բերման են ենթարկել 1969 թվականին ծնված քաղաքացի Մ.Բ.-ին: Նա ձերբակալվել է Մցխեթայում:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, վեճի ժամանակ հրազենային վնասվածք է հասցրել 1988 թվականին ծնված քաղաքացի ՝ Ռ. Խ.-ին: Տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա ստանում է համապատասխան բուժում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 118-րդ և 236-րդ հոդվածներով»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: