Ռեալը կորցրել է առաջին միավորները
Ռեալը կորցրել է առաջին միավորները

«Սան Մամեսի» վրա տեղական Բիլբաո «Ատլետիկոյի» և «Ռեալ Մադրիդի» միջև հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Թագավորական ակումբը մինչ այդ երեք անգամ տոնել է հաղթանակ և այսօր նոր սեզոնում կորցրել է առաջին միավորները: Տանտերերին 32-րդ րոպեին առաջ է տարել Մունիանը: Բասկերի բազմաֆազ գրոհը հասել է Ռեալի տուգանային, որտեղ վատ են խաղացել արքայական ակումբի պաշտպանները և տանտերերին հաջողվել է բացել հաշիվը:

Երկրորդ խաղակեսում Լուկա Մոդրիչի փոխարեն դաշտ դուրս եկած Իսկոն հավասարեցրել է հաշիվը և գրանցել վերջնական հաշիվը:

«Լա Լիգայի» մրցաշարային աղյուսակում Լոպետեգի ղեկավարած թիմը 4 տուրում հավաքել է 10 միավոր և երկու միավորով ետ է մնում «Բարսելոնայից», որը վերջին տուրում հյուրընկալվելով Ռեալ Սոսիեդադին հաղթել է 2:1 հաշվով: