Ռեալը ձեռք է բերել սուպերգավաթը. Շենգելիան վաստակել է 12 միավոր
Ռեալը ձեռք է բերել սուպերգավաթը. Շենգելիան վաստակել է 12 միավոր

Իսպանիայի բասկետբոլային նոր սեզոնի առաջին տիտղոսը ձեռք է բերել Մադրիդի «Ռեալը»: Երկրի սուպերգավաթի եզրափակիչում, Իսպանիայի չեմպիոնը 80:73 հաշվով պարտության է մատնել Թոռնիկե Շենգելիայի «Բասկոնիային»:

Առաջին երեք քառորդում «Բասկոնիան» հավասար խաղ էր ցուցադրում մրցակցի նկատմամբ, երկու միավոր հաղթել է առաջին խաղակեսում և մեկ միավորով առաջ էր մինչ վերջին քառորդի սկիզբը, սակայն չորրորդ քառորդում Ռեալի բասկետբոլիստները մրցակցին թույլ տվեցին վաստակել միայն 11 միավոր:

Ռեալի կազմում ամենաարդյունավետը Սերխիո Յուլն էր 15 միավորով: 13-13 միավոր են հավաքել Պրեպելիչը և Կամպացոն: Թոռնիկե Շենգելիայի հաշվին 13 միավոր է: