ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Սարատովի մարզում
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Սարատովի մարզում

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել ՌԴ Սարատովի մարզում:

Այս մասին հայտնում է Տասսը ՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հանրային կապերի կենտրոնին:

Այսօր անվտանգության մարմինների աշխատակիցները փորձել են կանգնեցնել հանցագործների ավտոմեքենան, բայց նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել:  Հաղորդվում է, որ հանցագործները սպանվել են:

Դեպքի վայրում ուժայինները հայտնաբերել են հրացաններ, ինքնաշեն ձեռքի նռնակ և մոտ երեք կիլոգրամ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբ:

Անվտանգության դաշնային ծառայության՝ Սարատովի մարզի հարցերով հետաքննությունների դաշնային բյուրոն քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին: Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: