Ռաուլ Խաջիմբան չի առաջադրվի մարտի 22-ին նշանակված այսպես կոչված նախագահական ընտրություններին
Ռաուլ Խաջիմբան չի առաջադրվի մարտի 22-ին նշանակված այսպես կոչված նախագահական ընտրություններին

Ռաուլ Խաջիմբան չի առաջադրելու իր թեկնածությունը մարտի 22-ին ծրագրված այսպես կոչված նախագահական ընտրություններին: Այս մասին ռուսական «տասս» գործակալությանը հայտնել է բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված փոխնախագահ,  Ասլան Բարցիցը:

«Ռաուլ Խաջիմբան չի պատրաստվում կրկին առաջադրվել: Նա այս երկրի քաղաքացին է և կմնա իր երկրում: Դա չի նշանակում, որ նա ձեռքերը ծալած կնստի, նա կմասնակցի քաղաքական գործընթացներին, որպեսզի երկրում տիրի կարգուկանոն »,- ասել է Բարցիցը:

Այսպես կոչված նախագահի իրավասությունների դադարեցման մասին Ռաուլ Խաջիմբան հայտարարել էր երեկ:

Հիշեցնենք, որ բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված գերագույն դատարանը հունվարի 10-ին որոշում է կայացրել կրկին անց կացնել նախագահական ընտրություններ: