Ռաճայում անհետ կորած 21-ամյա Շոթա Սամխարաձեին հայտնաբերել են մահացած
Ռաճայում անհետ կորած 21-ամյա Շոթա Սամխարաձեին հայտնաբերել են մահացած

Ռաճայում անհետ կորած 21-ամյա Շոթա Սամխարաձեին հայտնաբերել են մահացած: Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, տղամարդու դին գտել են Շովի հանգստավայրի մերձակայքում, անտառում: Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, հետաքննությունն ընթանում ՔՕ-ի 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնում:

ՆԳն-ի տեղեկությամբ, նշանակված է փորձաքննություն և փորձագետները կբացահայտեն մահվան պատճառը:

Շոթա Սամխարաձեն Շովի հանգստավայրի մոտ անհետացել էր հունվարի 14-ի գիշերը: Նրան որոնում էին փրկարարները, ոստիկանությունը և տեղի բնակիչները: