Ռաճայում, 7 գյուղում վերականգնվել է ավտոճանապարհի երթևեկությունը, առանց ավտոճանապարհի է ևս 5 գյուղ
Ռաճայում, 7 գյուղում վերականգնվել է ավտոճանապարհի երթևեկությունը, առանց ավտոճանապարհի է ևս 5 գյուղ

Ռաճայում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները: Վրաստանի ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, 7 գյուղում արդեն վերականգնվել է ավտոճանապարհի երթևեկությունը: Դեռևս առանց ավտոճանապարհի է մնացած 5 գյուղ և այդ գյուղերի մի մասի հետ կապն իրականացվում է ժամանակավոր շրջանցիկ ճանապարհներով:

Բացի այդ, Ճինճվիսի և Գոնա գյուղերով երթևեկությունը հնարավոր է կամրջի մոտ մոնտաժված ժամանակավոր անցումով:

Վրաստանի ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, այս պահի դրությամբ, աղետի գոտում ժամանակավոր անցումներով վերականգնված են 118-րդ և 127-րդ կմ վնասված ճանապարհի հատվածները: