Պուտինին չի կարելի վստահել. ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար
Պուտինին չի կարելի վստահել. ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար, Ջեյմս Մատիսը Ռուսաստանին մեղադրել է կոնգրեսի միջանկյալ ընտրություններին միջամտելու մեջ: Ջեյմս Մատիսի հայտարարությամբ, Մոսկվան հնարավորություն բաց չի թողնում միջամտել այլ երկրների ընտրական գործընթացին:

«Նոյեմբերին Պուտինը մեկ անգամ ևս փորձել է միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին, և մենք տեսնում ենք, որ այդ փորձերը շարունակվում են»,-հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը:

Մատիսի հայտարարությամբ, Միացյալ Նահանգները անելու են հնարավորինս ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելու համար:

«Պուտինը վատ աշակերտ է: Նա չի հասկանում, որ իր կողմից արված քայլերով վնասում է ռուս ժողովրդին: Պուտինը անտեսում է միջազգային համաձայնությունները: Նրան ուղակի չի կարելի վստահել»,-հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը:

ԱՄՆ-ի հետախուզությունը նոյեմբերին հայտարարել էր, որ որոշ արտասահմանյան երկրներ, այդ թվում Ռուսաստանը, ամերիկյան հասրակությունում ցանկացնում են սերմանել պառակտում և դրա համար օգտագործում են լրատվական տեխնոլոգիաներ: