Պուտինի դիրքորոշումը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ անփոփոխ է, այլ ակնկալիք չունեի. Էստոնիայի նախագահ
Պուտինի դիրքորոշումը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ անփոփոխ է, այլ ակնկալիք չունեի. Էստոնիայի նախագահ

Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ անփոփոխ է: Այս հայտարարությունն արել է Էստոնիայի նախագահը էստոնական ռադիոյին տված հարցազրույցում, որտեղ Կերստի Կալյուլայդը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասների մասին:

Նրա խոսքով, նա չէր սպասում, որ Ռուսաստանի դիրքորումը կփոխվեր իր և Պուտինի հանդիպման ժամանակ:

«Պուտինը ասաց այն, ինչ հաճախ լսում են: Իհարկե, ես էլ չէի սպասում, որ նրա դիրքորոշումը կփոխվեր: Համաձայնեք, տարօրինակ կլիներ, որ ես նրա դիրքորոշման փոփոխության մասին տեղեկանային կողմերի կամ «Նորմանդական քառյակի» ձևաչափի մասնակիցներից շուտ»,- հայտարարել է Կալյուլայդը:

Լրագրողի հարցերին պատասխանելիս Էստոնիայի նախագահը մի քանի անգամ հիշատակել է Վրաստանը և Ուկրաինան:

Նրա խոսքով, Պուտինի հետ հանդիպման գլխավոր նպատակը Վրաստանի, Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ Էստոնիայի դիքորոշման հետ ծանոթացնելն էր Պուտինին:

«Էստոնիան եվրոպական պետություն է, որը այլ պետությունների նման, չնայած հաճելի է դա թե ոչ, խոսում է դրացիների հետ: Մեր նպատակն է Էստոնիայի ձայնը ավելացնենք գերմանացի, ֆինլանդացի, ավստրիացի գործընկերների ձայներին, որոնք զրուցում են Եվրամիության սկզբունքների, Վրաստանի, Ուկրաինայի և այլ դժվարությունների մասին»,- հայտարարել է Կերստի Կալյուլայդը:

Լրագրողի հարցին, Պուտինի հետ հանդիպումով այրդյոք չի խախտվել Եվրամիության և Մերձբալթյան պետությունների միասնությունը, Կալյուլայդը պատասխանել է, որ եթե չբարձրացներ Վրաստանի և Ուկրաինայի հարցը, այդ միասնությունը կխախտվեր: