Պուտինը Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունն «ահաբեկչություն» է որակել
Պուտինը Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունն «ահաբեկչություն» է որակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչություն:

Նա հատուկ ծառայության աշխատակիցներին հրահանգել է հանցագործներին ձերբակալելու դեպքում գործել օրենքի շրջանակում, սակայն իրավապահ մարմինների կյանքին սպառնալիք ներկայացնելու դեպքում նրանց չեզոքացնել տեղում:

​Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Պերեկրյոստոկ» հանրախանութում պայթյուն էր որոտացել։

Շենքից տարհանվել էր շուրջ 70 մարդ: Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել, որոնցից 8-ը գտնվում են հիվանդանոցում։