Պուտինը և  Զելենսկին դեկտեմբերի 9-ին հանդիպում կունենան Փարիզում
Պուտինը և Զելենսկին դեկտեմբերի 9-ին հանդիպում կունենան Փարիզում

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին միմյանց հանդիպելու են դեկտեմբերի 9-ին:

Նախագահների հանդիպումը կայանալու է Փարիզում, «Նորմանդական գագաթնաժողովի» շրջանակներում, որին մասնակցելու են Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Հանդիպման գլխավոր թեման է Արևելյան Ուկրաինայի հարցը:

Նորմանդական ձևաչափում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև վերջին հանդիպումը կայացել էր 2016 թվականի հոկտեմբերի 19-ին: