Պուտինը չարիքի սկիզբն է, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի համար. Ռուս ընդդիմադիր Լյուբով Սոբոլ
Պուտինը չարիքի սկիզբն է, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի համար. Ռուս ընդդիմադիր Լյուբով Սոբոլ

Այն բանից հետո, ինչ «Բելինգքեթ» միջազգային կազմակերպությունը հրապարակեց, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին փաստերով հաստատված հետաքննչական զեկույցը, Նավալնիի թիմակիցները հայտարարեցին, որ գործը պետք է տեղափոխվի Ստրասբուրգի դատարան:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, 2020 թվականի օգոստոսին, Տոմսկ քաղաքում, թունավորվել էր այսպես կոչված «Նովիչոկ» քիմիական զենքով: Ռուսաստանի կառավարությունը մինչև այժմ հերքում է կապը մահափորձի հետ կապ ունենալը: Ինչպես Վլադիմիր Պուտինը հայտարարեց չորս օր առաջ կայացած մամուլի ասուլիսում, եթե նա ցանկանար սպանել Նավալնիին, ապա գործը մինչև վերջ կտաներ:

Այս տարվա սեպտեմբերին կոմայի մեջ գտնվող Նավալնիին բուժման նպատակով տեղափոխել էին Բեռլինի կլինիկա, որտեղ գերմանական լաբորատորիան հաստատել էր, որ պացիենտը թունավորված էր նյարդային գործակալով, այսպես կոչված «Նովիչոկով»: Նույնը հաստատում են Եվրոպայում գործող երկու անկախ լաբորատորիաները: Նավալնին մինչև այժմ գտնվում է Գերմանիայում: «Բելինգքեթ»-ի հետաքննությունը պարզել է, որ Նավալնիին ապօրինի կերպով հետևում էին 2017 թվականից և առաջին անգամ նրանց փորձել են սպանել Կալինինգրադում: 2020 թվականի օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը մասնակցել է «Էֆ Էս Բեի» ութ աշխատակից:

Այս թեմայով Վրաստանի առաջին ալիքը հարցազրույց է ձայնագրել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից մեկի, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր՝ Լյուբով Սոբոլի հետ: Լյուբով Սոբոլը բազմիցս բերման է ենթարկվել Մոսկվայում ՝ Ռուսաստանի կառավարության դեմ ցույցերի ժամանակ: Վրաստանի առաջին ալիքի «Ախալի կվիրա» հաղորդման ժամանակ Սոբոլը սուր քննադատության ենթարկեց Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ:

– Այսօր անկասկած է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է Ռուսաստանի կառավարության պատվերով, չնայած այն բանին, որ Վլադիմիր Պուտինը դեռ հերքում է այս փաստը և այն որակում որպես «Արևմտյան կեղծիք»: Մենք գիտենք, որ Նավալնին առաջինը չէ, ում Կրեմլը փորձում է սպանել: Հաշվի առնելով ավտորիտար ռեժիմի պայմաններում Ռուսաստանում ստեղծված ծանր իրավիճակը, ո՞րն է ձեր գործողությունների ծրագիրը:

– Մինչ այժմ ենթադրություններ կային, որ Նավալնիի թունավորման հետևում կանգնած են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնց հանձնարարություն էր տվել Վլադիմիր Պուտինը: Այժմ, երբ հրապարակվեց հետաքննության զեկույցը, որն իրականացրել են աշխարհի լավագույն լրագրողները, այդ թվում՝ CNN-ի, Spiegel-ի լրագրողները, «Բելինքեթի» խումբը, կոռուպցիայի դեմ պայքարի մեր թիմը, Ռուսաստանում գործող Insider հրատարակությունը, այլևս կասկած չկա, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Նշվում են այս գործին մասնակցողների անունները: Դրանց հատուկ ծառայությունների ութ աշխատակիցներ են, ինչպես նաև քիմիկոսներ, որոնք վերջին տարիներին հետևում և վերահսկում էին Նավալնիին: Հետաքննության համաձայն, այդ մարդիկ հանցագործության անմիջական կատարողներն են:

Ինչ վերաբերում է մեր հետագա ծրագրերին, մենք շարունակում ենք մեր քաղաքական և սոցիալական գործունեությունը: Ալեքսեյ Նավալնիի հետ աշխատում եմ ավելի քան 10 տարի: Իմ ներգրավմամբ ստեղծվեց հակակոռուպցիոն հիմնադրամը: Այս հիմնադրամը Ռուսաստանի գլխավոր կազմակերպություններից մեկն է, որը դեմ է Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը և «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործողություններին, նրանց, ում մենք մեղավոր ենք համարում: Ես չեմ խուսափում «մեղավոր» բառը օգտագործելուց: Մեր նպատակն է շարունակել պայքարել հանուն մեր հասարակության: Մենք ուզում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիներն ապրեն անվտանգ միջավայրում, որտեղ օրենքը գերակայող է, որտեղ կա անկախ դատական ​​համակարգ, որտեղ կան ազատ լրագրողներ, որոնք խմբագրի կողմից չեն հեռացվում աշխատանքից Կրեմլից ստացված զանգի պատճառով: Մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի հույս կունենա դիմել իրավապահ մարմիններին և ստանալ համապատասխան օգնություն: Ցավոք, Պուտինի Ռուսաստանը այն Ռուսաստանը չէ, որը ես նկարագրեցի հենց հիմա: Պուտինի Ռուսաստանում չկա օրենք, կա անկարգություն, մենք տեսնում ենք, որ գործող նախագահի հիմնական մրցակցին հետևում են, կատարվում է մահափորձ: Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը դառնա քաղաքակիրթ, եվրոպամետ պետություն: Դա այն է, ինչի համար մենք շարունակում ենք աշխատել: Մենք նորից կմասնակցենք ընտրություններին, կհրապարակենք քննչական նյութերը, նորից կդիմենք մեր աջակիցներին, որոնց թիվն իրականում քիչ չէ: Խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է, ովքեր կազմակերպված կերպով աջակցում են մեզ նյութապես: Մենք օգտագործում ենք քաղաքական պայքարի համար թույլատրված բոլոր մեթոդները, բոլոր գործիքները և բողոքի զանգվածային ցույցեր ենք անցկացնում:

– Հուսով եք, որ միջազգային հանրությունը կկանգնի՞ ձեր կողքին: Նաև ուզում եմ ձեզ հարցնել ՝ դուք պատրաստվում եք դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան:

– Ակնհայտ է, որ մենք անցնում ենք բոլոր հնարավոր ատյանները և ապագայում կդիմենք մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նախկինում, երբ Նավալնիի դեմ քրեական գործ հարուցվեց և նա դատապարտվեց պայմանական պատժի: Նույնիսկ այդ ժամանակ մենք վճիռը բողոքարկեցինք Ստրասբուրգի դատարանում: Դա 2013 թվականին էր, երբ Նավալնին հավակնում էր Մոսկվայի քաղաքապետի պաշտոնին և երբ նա ստացել էր մոսկվացիների ձայների մեկ երրորդը: Ստրասբուրգի դատարանը կայացրեց արդար դատավճիռ:

Այսօր մենք պատրանքներ չունենք, որ Ռուսաստանի դատարանը կկանգնի մեր կողքին և մենք անպայման կդիմենք մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք քրեական գործ հարուցել հանցագործների նկատմամբ, ինչը մինչ այժմ տեղի չի ունեցել: Ամբողջ աշխարհին արդեն հայտնի է, որ սա քիմիական զենքի կիրառմամբ, ռուս քաղաքական գործչի դեմ մահափորձ էր: Դա հաստատում են երեք երկրների լաբորատորիաներ: Մենք կրկին պահանջում ենք հետաքննություն, մենք կրկին պահանջում ենք քրեական գործ, և մենք շարունակելու ենք պայքարել նույնիսկ եթե Ռուսաստանի իշխանությունները հրաժարվեն դա անել:

Ռուսաստանի քաղաքականությունը ագրեսիվ է հարևանների, հատկապես Վրաստանի նկատմամբ: Մեր տարածքների ավելի քան 20 տոկոսը բռնազավթված է, և ռուսական զորքերը կանգնած են այնտեղ: Հետաքրքիր է, ի՞նչ դիրքորոշում ունեք այս կապակցությամբ:

– Այո, սա իսկապես օկուպացիա է, և ես կարծում եմ, որ ագրեսիան, որի թիրախում Վրաստանը հայտնվեց 2008 թվականին, չնայած այն ժամանակ, նախագահը Մեդվեդևն էր, այնուամենայնիվ գալիս էր Վլադիմիր Պուտինից: Պուտինը չարիքի աղբյուր է ինչպես մեր երկրի, այնպես էլ ձեր երկրի համար: Այժմ Վրաստանում են բնակվում իմ նախկին գործընկերներից շատերը: Ես շատ բարձր եմ գնահատում ձեր երկիրը և մեծ ցանկություն ունեմ մեր երկրների միջև նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու, ինչը դժվար է պատկերացնել Պուտինի կառավարման տարիներին: