Պուտինը ցանկանում է տարածքային հսկողություն ունենալ նախկին Խորհրդային միության Հանրապետություններում
Պուտինը ցանկանում է տարածքային հսկողություն ունենալ նախկին Խորհրդային միության Հանրապետություններում

Ռուսաստանը և Պուտինը, ցանկանում է, ունենալ քաղաքական և, կարծում եմ, տարածքային հսկողություն նախկին խորհրդային միության Հանրապետություններում: Նա այս ուղղությամբ է շարժվում և մենք պետք է լինենք վստահ, որ նա այս ամենին չի հասնի,- այս հայտարարությունն է արել կոնգրեսմեն Տեդ Պոն՝ Վաշինգթոնում, Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո՝ վրաց լրագրողների մոտ մեկնաբանություն անելիս:

Թեխասցի կոնգրեսմենը և Վրաստանի բարեկամների խմբի ղեկավարը, ով կոնգրեսում Վրաստանին աջակցող բազմաթիվ բանաձևերի համահեղինակ է և նախաձեռնող, Վրաստանի խորհրդարանի նախագահին մեկ անգամ ևս հաստատել է երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը և դատապարտել Վրաստանի տարածքային բռնագրավումը:

Մեկ ժամ տևած հանդիպմանը կոնգրեսմենը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և տարբեր ուղղություններով համագործակցությամբ խորացման հնարավորությունները:

Իրակլի Կոբախիձեն Տեդ Պոյին է ներկայացել երկրում ընթացող և նախատեսված բարեփոխումները: Ինչպես նշել է կոնգրեսմենը, բացառված չէ, որ կոնգրեսում պատրաստվի Վրաստանին աջակցող ևս մեկ բանաձև: