Պուերտո Ռիկոյում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Պուերտո Ռիկոյում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Պուերտո Ռիկոյում «Դորիան» փոթորիկի հետևանքով կա մեկ զոհ: Մամուլում տարածվում է տեղեկություն, որ տուժել է մեկ մարդ: Քաղաքացին ուժգին քամու պատճառով ընկել է տանիքից:

«Դորիան» փոթորիկն այժմ Պուերտո Ռիկոյում է: Աղետի էպիկենտրոնում քամու արագությունը 33,5 մետր/վայրկյան է: Դոնալդ Թրամփն արձակել է Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրաման:

Արտակարգ դրություն է նաև Ֆլորիդայի նահանգում: Կանխատեսում են, որ «Դորիանն» անցնելու է նաև այդ նահանգով: