ՊՍԺ-ի նախագահի արձագանքը Նեյմարի հնարավոր տեղափոխությանը «Ռեալ»
ՊՍԺ-ի նախագահի արձագանքը Նեյմարի հնարավոր տեղափոխությանը «Ռեալ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին մեկնաբանել է խոսակցությունները, թե բրազիլացի հարձակվող Նեյմարը հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ բացառելով այդ գործարքը:

«Դա հնարավոր չէ»,- Ալ Խելաիֆիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Նեյմարն այս ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ 222 միլիոն եվրոյի դիմաց:

Իսպանական մամուլը գրել էր, թե Նեյմարի հայրը բանակցում է Արքայական ակումբի հետ, քանի որ բրազիլացի ֆուտբոլիստը չի ցանկանում կարիերան շարունակել Ֆրանսիայում: