Պորտուգալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը քաղաքացիները կստանան անվճար
Պորտուգալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը քաղաքացիները կստանան անվճար

Պորտուգալիայում քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստանան անվճար,- այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մարտա Տեմիդոն:

Նրա խոսքով, պատվաստանյութերի առաքման համար պատասխանատու կլինի երկրի առողջապահական համակարգը, որը կապահովի, որ քաղաքացիները այն անխափան ստանան:

Մարտա Տեմիդոյի հայտարարությամբ, «կովիդ 19»-ի պատվաստանյութը գնելու համար իշխանությունները հատկացրել են 200 միլիոն եվրո, որը կապահովի մինչև 22 միլիոն չափաբաժին:

Պորտուգալական դեղորայքային կարգավորիչ ընկերությունը արդեն պայմանագրեր է կնքել՝ «Փայզեր-բիոնեկտի», «Մոդերնայի», Ջոնսոն և Ջոնսոնի», «Սանոփիսի» և «Գլաքսո-Սմիթ-Կլայնի և Քուարվաքի հետ»:

Թողնել մեկնաբանություն